Շաբաթ, 20.04.2024, 04:39
Վադիկ Մարտինյանի բլոգ

Մենյու

Գովազդ

Բաժանորդագրվել

Ստանալ ծանուցումներ նոր նյութերի մասին


Մի հապաղիր Like-իր

Կայքը ձեր լեզվով

Փնտրել բլոգում

Դիտումների Քանակը

счетчик посещений

Грузоперевозки

Block content
Главная » Статьи » Դասընթացներ » Համակարգչային հնարքներ,հետաքրքիր նյութեր

iPhone 4-ը Գինեսսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես խաղային համակարգ
iPhone 4 սմարթֆոնը գրանցվել է Գինեսսի ռեկորդների գրքում` "Ամենաարագ վաճառվող շարժական խաղային համակարգ” անվանակարգում: Այդ մասին հաղորդվում է գիրքը հրատարակողների մամլո ասուլիսում:Վաճառքի առաջին օրը 1.5 միլիոն ապարատ է գնվել:



Այս ցուցանիշով iPhone 4 - ը գերազանցել է PlayStation Portable (200 հազար վաճառված սարքավորում առաջին օրը) և Nintendo DS (500 հազար վաճառված սարքավորում վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում) շարժական համակարգերը: iOS օպերացիոն համակարգով սարքավորումների, այդ թվում նաև iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների համար նախատեսված App Store խանութը ծրագրերի ամենահայտնի ինտերնետ - խանութ է անվանակոչվել: 2008 թվականին խանութը բացելու պահից ի վեր նրանից բեռնումների թիվը գերազանցել է 6.5 միլիարդը: App Store - ը հաղթել է նաև "Բեռնվող վիդեոխաղերի խոշորագույն ինտերնետ - խանութ” անվանակարգում: 2010 թվականի սեպտեմբերի դրությամբ նրանում 37362 խաղ էր հաշվվում: Գրքի մի քանի ռեկորդներ պատկանում են iOS - ի համար խաղերին: Այսպես, Angry Birds - ը ճանաչվել է "Շատ երկրներում ամենահայտնի վճարովի խաղ App Store - ից ”: Ընդհանուր առմամբ 67 երկրներում գնվել է խաղի մոտ 6.5 միլիոն պատճեն: Չորս մասից բաղկացած Tap Tap Revenge երաժշտական խաղը դարձավ ամենահայտնի խաղայի սերիալը, իսկ Plants vs. Zombies ստրատեգիկ խաղը` ամենաարագ վաճառվող խաղը Apple - ի բջջային օպերացիոն համակարգի համար. թողարկման պահից առաջին 9 օրերի ընթացքում այն բեռնել են 300 հազար անգամ, ինչը խաղը ստեղծող PopCap Games ընկերությանը մեկ միլիոն դոլար է բերել:
 
Категория: Համակարգչային հնարքներ,հետաքրքիր նյութեր | Добавил: Vlad (11.08.2011)
Просмотров: 560 | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Автосервис

Գովազդ

Հարցում

Ո՞ր բրաուզերն եք նախընտրում
Պատասխանեցին: 133

Վիճակագրություն


Օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
Copyright MyCorp © 2024