Ուրբաթ, 29.03.2024, 19:00
Վադիկ Մարտինյանի բլոգ

Մենյու

Գովազդ

Բաժանորդագրվել

Ստանալ ծանուցումներ նոր նյութերի մասին


Մի հապաղիր Like-իր

Կայքը ձեր լեզվով

Փնտրել բլոգում

Դիտումների Քանակը

счетчик посещений

Грузоперевозки

Block content
Главная » Статьи » Դասընթացներ » Համակարգչային հնարքներ,հետաքրքիր նյութեր

Ինչպե՞ս ետ բերել Hi-Line ինտերնետը

Հաճախակի պատահում է, երբ Hi-Line բաժանորդների կապն անհետանում է: Նրանք զանգահարում են սպասարկման կենտրոն, միանում օպերատորին և... ամեն անգամ լսում հայտնի դարձած խոսքը՝ «անջատե՛ք-միացրեք մոդեմը 10 րոպեյով»: Այժմ ցույց կտամ այն տարբերակը, որին դիմում եմ ես, երբ իմ ինտերնետը հանկարծակի անհետանում է (դեպքերի 89,534%-ում աշխատում է): Քայլերը կբացատրեմ իմ ZTE ZXV10 W300 Wi-Fi մոդեմի հիման վրա,: Մնացած մոդեմները նմանապես են աշխատում:


Այսպես՝

1. Մտնում ենք համակարգչի դիտարկիչը և հասցեյի դաշտում գրում՝ 192.168.1.1: Բացված պատուհանում գրում եք Ձեր մուտքանունն ու գաղտնաբառը (հիմնականում դրանք երկուսն էլ admin-են): Այնուհետև սեղմում եք Login

2. Այնուհետև սեղմում եք Wizard և բոլոր մնացած քայլերում սեղմում եք Next, մինչև որ այն վերափոխվի Submit-ի


3. Սեղմում եք Submit և սպասում, մինչև որ հայտնվեն հետևյալ գրությունները:


Եթե 2 նշումներն էլ ցույց են տալիս Connceted, նշանակում է Ձեր ինտերնետը միացավ:


Եթե վերևի գրվածը ցույց է տալիս Disconnected, նշանակում է խնդիր կա DSL-ի հետ, այսինքն Ձեր հեռախոսային գծի:
Եթե ներքևի գրվածը ցույց է տալիս Disconnected, նշանակում է խնդիրը ինտերնետային միացման հետ է և կարող եք կրկին փորձել :)


Հ.Գ. Այս մեթոդը գործում է միայն, երբ ինտերնետը անջատվել է տեխնիկական խնդրի պատճառով և չի միացել: Եթե դուք չեք վճարել Ձեր ինտերնետի գումարը, կամ խնդիրն այլ է, այս մեթոդը չի օգնի:

Աղբյուրը Հակոբ Ավետիսյան

Категория: Համակարգչային հնարքներ,հետաքրքիր նյութեր | Добавил: Vlad (19.08.2011)
Просмотров: 547 | Рейтинг: 0.0/0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Автосервис

Գովազդ

Հարցում

Ո՞ր բրաուզերն եք նախընտրում
Պատասխանեցին: 133

Վիճակագրություն


Օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
Copyright MyCorp © 2024