Google+ սոցցանցի բոլոր հնարավորությունները ներկայացված են Youtube վիդեոհոսթինգում հայտնված երգի միջոցով, որը «պատմում է Google+ – ի հանդեպ սիրո պատմության մասին» : Queen խմբի Another bites the dust-ի մոտիվով ձայնագրված երգ-տեսահոլովակի հերոսուհին պատմում է, որ ինքը Google+-ին միանալու հրավեր է ստացել, սակայն սկզբում չի հասկացել, թե իր ինչին է պետք ևս մեկ սոցցանցը, քանի որ « Facebook-ը նորմալ աշխատում է»:
Սակայն, միանալով Google+-ին, ծանոթանալով դրա հնարավորություններին, աղջիկը Google ընկերությանը շնորհակալական նամակ է ուղարկում այդ նոր սոցցցանցի համար, որը հնարավորություն է տալիս «ազատվել» տհաճ մարդկանց հետ շփումից:Google+ սոցցանցը, որ ներակայացվեց հունիսի վերջին, ծրագրում է դառնալ Facebook-ի մրցակիցը։ Google-ը փորձում է ներգրավել սոցցանցերի այն օգտատերերին, որոնք անհանգստացած են Facebook-ում անձնական տեղեկատվության «անկանոն» տարածմամբ: